Սա ուսանողների կողմից ամենահաճախ հնչող հարցն է, երբ հարցը վերաբերվում է կադրում մոդելի ձեռքերի դիրքին։
Արդյոք Ձեզ մոտ խնդիրներ լինում ե՞ն դիրքերի հետ աշխատանքի ընթացքում։ Սա ուսանողների կողմից ամենահաճախ հնչող հարցն է, երբ հարցը վերաբերվում է կադրում մոդելի ձեռքերի դիրքին։
Առաջարկում եմ միասին գլուխ հանել այս թեմայից, թե ինչու է հաճախ այդքան դժվար աշխատել մարմնի այդ մասի հետ։
Հիմնական խնդիրը նրանում է, որ ձեռքերը մարնի այն մասն է, որը տրամադրություն է փոխանցում։ Երբ մենք ուրախ ենք կամ ընդհակառակը բարկացած, մենք ակտիվ շարժում ենք ձեռքերը։ Դա կատարվում է ինքնաբերաբար, մարմնի լեզվի մակարդակում։
Քանի որ մենք սոցիալական էակներ ենք, մանկությունից նկատում ենք մեզ շրջապատող մարդկանց ժեստերը և սովորում ենք հասկանալ դրանց մեջ դրված իմաստը։ Հետևաբար, այս կամ այն ձեռքերի դիրքը մենք ընդունում և մեկնաբանում ենք որոշակի ձևով։
Ստացվում է, որ լուսանկարի վրա յուրաքանչյուր շարժում, նույնիսկ ամենաաննշանը, կարող ա նշանակալի փոխել մեր կողմից ստեղծված պատկերի տեսքն ու ընկալումը։
Ձեռքերի դիրքերի բավականին մեծ քանակության տարբերակներ կան, հիշել բոլորը իրատեսական չէ, իսկ այ հիշել դիրքերի կուռացման սկզբունքները հեշտությամբ հնարավոր է։ Հենց դա էլ այսօր կանենք։
Որպեսզի հեշտ լինի աշխատել ձեռքերի եհտ պետք ա նրանց դիտարկել ոչ թե որպես մոդելի դիրքի մի մաս այլ որպես հանդիսատեսի վրա ազդելու միջոց (Կոմպոզիցիոն գծերի և ձևերի նմանությամբ)։
Ելնելով դրանից, կարելի է առանձնացնել կադրում ձեռքերի դիրքի 6 տեսակներ՝ աշխատանք հենարանով, աջակցություն, փոխհամագործակցություն իրերի հետ, մատնացույց անել, կապի ստեղծում։ Քննարկենք յուրաքանչյուրը առանձին։
Աշխատանք հենարանով

Ձեռքերը կոնտեքստում ներառելու միջոցներից մեկը դա հենելն է կամ դնելը ինչ-որ բանի վրա։ Ի դեպ կարող է աշխատել միայն մեկ ձեռքը, իսկ մյուսը ուղղակի ազատ կախված մնա, բայց ավելի լավ տեսք կունենա քան գոտկատեղից ցած կախված երկու ձեռքերը։ Օբյեկտը, որի վրա դրվում է ձեռքը պետք ա հարմար լինի բարձրությամբ, որպեսզի դիրքը լինի ազատ և չպարտադրված։
Աջակցություն

Այս դեպքում ձեռքը ինքն է դառնում հենարան և պահում մարմնի ինչ-որ մաս, օրինակ՝ մոդելի գլուխը։ Այս օրինակը կարելի ա օգտագործել,երբ դիրքում ծանրության կենտրոնը շեղվում է և հենարան է անհրաժեշտ հավասարակշռությունը պահելու համար։ Օրինակ, մոդելին անհրաժեշտ է նստած վիճակում որքան հնարավոր է շատ հետ թեքվել և որխեսզի նա չընկնի, նրա քաշը կբաշխվի հետ տարած ձեռքերի վրա։
Շրջանակ

Տվյալ կոմպոզիցիոն ձևը անհրաժեշտ է, որպեսզի գրավի դիտորդի ուշադրությունը նրան ինչ ներսում է, և այն կարելի է կառուցել ձեռքերի միջոցով։ Ձեռքերի կառուցվածքը ինքին թույլ է տալիս շրջանակել որևէ բան՝ ուսերը, նախաբազուկները և ձեռքերը կառուցում են շրջանակի երկարություն և լայնություն, իսկ արմունկները նրա անկյունները։ Այնպես որ, այս տարբերակը կարելի է կիրառել աչքերի, գլխի և մարդու իրանի շրջանակման համար։
Համագործակցություն իրերի հետ

Կադրում ձեռքերի որևէ կիրառություն գտնելու ամենահեշտ ձևը դա մոդելին ինչ որ բան տալն է, որ բռնի (ծաղիկ, կլատչ, պարֆյում և այլն)։ Արդյունքում, հնարավոր է լինել տեղադրել ձեռքերը որտեղ կցանկանաք, սակայն կարևոր է հիշել հետևյալը՝ եթե մոդելը բռնել է ինչ որ իր և ձեռքերը ծալված են բութ անյկամբ (90 աստիճանից ավել), ապա իրը դիտորդի ուշադրությունը չի տանի մոդելից իր վրա։

Ծալման սուր անկյան դեպքում ուշադրությունը մարդուց կանցնի այն առարկային, որը նա բռնել է։ Դա կապված է նրա հետ, որ մոդելը հստակ ջանք է գործադրում առարկան պահելու համար, ինչն էլ ընկալվում է դիտորդի կողմից։
Մատնացույց անել

Հիշեք երեխաներին, ովքեր երբ մի բան են ուզում, ապա օգտագործում են մատները, որպեսզի ուղղեն ծնողի հայացքը իրենց ցանկացածը վրա։ Լուսանկարչության մեջ ամեն ինչ նույն կերպ է։ Մատները դիրքերի հզոր գործիք են՝ ուր ցույց տան, այնտեղ էլ կլինի դիտորդի ուշադրությունը։
Կապի ստեղծում

Հպումը դա միացման գործողություն է, համագործակցության միջոց։ Այլ բառերով, եթե ուզում եք նկարում ցույց տալ մարդկանց կապը, ապա կարող եք օգտագործել ձեռքերի հպումը կամերայի դիմաց գտնվող մարդկանց կապելու համար, նկած նրանց հարաբերության տեսակից։
ԵՎ ի վերջո, խորհուրդ կտամ համատեղել վերև նշված տարբերակները, որպեսզի ոչ թե ուղղակի հետաքրքիր դիրք տրվի ձեռքերին, այլ նաև իմաստ նրանց տեղավորմանը։
Հեղինակ՝ Արտյոմ Գրիշին